|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եթե ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու ցանկություն ունի, թող բարի լինի նստել բանակցությունների սեղանի շուրջը. հայտարարել է ԼՂ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարսել Պետրոսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռովշան Ռզաեւի հայտարարությունը, թե նոյեմբերի 28-ին Բեռլինում իբր տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի «հայկական ե ադրբեջանական համայնքների հերթական հանդիպումը»:
«Դա ապատեղեկատվություն է: Ոչ մի նման բան չկա, եւ հնարավոր էլ չէ: Ի՞նչ նկատի ունեն` ասելով «ադրբեջանական եւ հայկական համայնքներ: Դա նրանց ցանկությունն է: Բանակցությունների համար գոյություն ունեն երկրների իշխանություններ: Եթե ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու ցանկություն ունի, թող բարի լինի նստել բանակցությունների սեղանի շուրջը»,- ասել է նա: