|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պաշտոնանկությունները եւ նոր նշանակումները ոստիկանությունում երեկվանից շարունակվում են:
Նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից` գրանցելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:
Պաշտոնից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվում է գրանցվել նաեւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Մարատ Պողոսյանը:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` նշանակվելով Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ: Նշենք, որ Մուշեղ Օհանյանը Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրն է: