|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւանի Պատմության թանգարանում այսօր ՀՀ անկախության 20-ամյակին եւ Երեւան քաղաքի օրվան նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի փակումն էր:
«Հայկական ֆիլատելիան ունի հարուստ եւ բարի ավանդույթներ, եւ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը կենսական նշանակություն ունեն ազգային ֆիլատելիան ճանաչելի դարձնելու եւ նոր բարձունքների հասցնելու համար»,- ասաց միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել է սեմինար` մանկապատանեկան ֆիլատելիստիկան զարգացնելու ուղղությամբ, իսկ Երեւանի 5 հանրակրթական դպրոցներում բացվել են ֆիլատելիստական ակումբներ:
Ցուցահանդեսին ներկայացված լավագույն աշխատանքների համար ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են հանձնվել մի շարք մասնակիցների: