|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայ-թուրքական հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա և մոտ ապագայում էլ չի ակնկալվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա համոզմամբ` հայ-թուրքական արձանագրություններն ի սկզբանե չէին լինի, Սերժ Սարգսյանն էլ Աբդուլլահ Գյուլին չէր հրավիրի ֆուտբոլային խաղը դիտելու, եթե միջազգային հանրության ճնշումը չլիներ:
Անդրադառնալով թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների քննարկմանը` Հակոբ Չաքրյանը նշեց, որ մոտ ապագայում Թուրքիայի խորհրդարանը չի անդրադառնա դրանց: «Նրանց օրակարգը ծանրաբեռնված է նոր սահմանադրության մշակմամբ»,- ասաց թուրքագետը` հավելելով նաեւ, որ Ադրբեջանն այդ հարցում Թուրքիային կարծես, պատանդ է վերցրել:
«Թեև հայ-թուրքական հարաբերություններում իր դերակատարությունն ունի Ղարաբաղյան հիմնահարցը, միաժամանակ ակնհայտ է նաև, որ Թուրքիան չի ցանկանում, որ Հայաստանը ոտքի կանգնի»,- նշեց նա:
Միջազգային հանրության շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այս փուլում որեւէ արդյունք չի տա: «Թուրքիան սակարկելու շատ բան ունի, քանի որ եթե Թուրքիայից պահանջում են հայերի հետ հարաբերությունների կարգավորում, ապա Թուրքիան էլ Սիրիայի հարցում այլ բան կպահանջի»,- ասաց բանախոսը: