|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդամներ Վահան Հովհաննիսյանը եւ Լևոն Մկրտչյանը այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի և քաղաքական հարցերի պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հետ:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսությանը և տարածաշրջանային քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության դիրքորոշումները և քաղաքական իրադարձությունների իրենց գնահատականները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել հանդիպումները, ինչպես ընդհանուր, այնպես էլ կոնկրետ հարցերի քննարկման համար: