|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 1-5-ը Մոսկվայում:
Հայաստանը ներկայացնում է Ռյազանի օդադեսանտային ուսումնարանի սան, 1992 թ. ծնված, 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը:
«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն և ձեռնամարտ: Գոյություն ունեն նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», որոնցում ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:
Ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հիմքի վրա: Ֆեդերացիայի նախագահն է Լևոն Հայրապետյանը: