|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Կորյուն 23 հասցեի տներն այրվեցին, սակայն դրանց բնակիչները դեռեւս փողոցում են: Նրանց մի մասը ծանոթ-բարեկամի տուն է տեղափոխվել, իսկ մի քանի ընտանիք էլ ծվարել են իրենց տների չայրված, բայց խարխլված ու կյանքի համար արդեն վտանգավոր դարձած մասերում: Նրանց, իմիջիայլոց, հենց այդ «տներում» էլ հաշվառել են մարդահամարի ժամանակ:
Մեզ հետ զրույցում Արթուր Սարգսյանը պատմեց, թե քանի-քանի պաշտոնյայի երես են տեսել, քանիսից են խոստում լսել, սակայն քարը տեղից չի շարժվել: Բնակիչներին հատկապես ապշեցրել է այն, որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Հայաստանն օգնության ձեռք է մեկնել թշնամի պետությանը, իսկ իրենց խնդիրը մնում է չլուծված: Այս մարդիկ դեմ չեն այդ օգնությանը. «Լավ են արել, բա՞ մենք»: