|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն ներկայիս վիճակում դեռ երկար կպահպանվի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով` թե' Եվրոպան, թե' ԱՄՆ-ը եւ թե' Ռուսաստանը բոլորովին չեն շտապում փոխել այս իրավիճակը, թեեւ համանախագահների հայտարարություններում, նույնիսկ` առաջին դեմքերի մակարդակով, շեշտվում է, որ պետք է արագ փոխել այդ ստատուս քվոն: Իրականում, սակայն, ոչինչ էլ չեն անում: