|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի քրդական Բինգյոլ քաղաքում մահապարտը ռումբ է պայթեցրել, ինչի հետեւանքով տասը մարդ վիրավորվել է. հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը:
Պայթյունը տեղի է ունեցել իշխող կուսակցության գրասենյակից ոչ հեռու: Ոստիկանության տվյալներով` վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում. հաղորդում է Reuters-ը:
Դեռեւս հայտնի չէ, թե Թուրքիայում գործող խմբավորումներից որն է կազմակերպել պայթյունը: Ոստիկանությունը կասկածում է միայն, որ մահապարտը կին է եղել:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ թուրք զինվորների կողմից Իրաքի սահմանին տեղի ունեցած բախման ժամանակ սպանվել էր 49 քուրդ մարտիկ: