|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Զեննե պարող» (ռեժ. Մեհմետ Բինայ եւ Չաներ Ալպեր) թուրքական աղմկահարույց խաղարկային ֆիլմը ստացել է հինգ մրցանակ Թուրքիայի խոշորագույն կինոփառատոնում:
Արմատներով հայ, կանադացի բեմադրող օպերատոր, Կանադական կինոօպերատորների միության անդամ Նորայր Կասպերը արժանացել է «Լավագույն օպերատոր» մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև Կինոքննադատների միության «Լավագույն ֆիլմ» մրցանակը, ինչպես նաև «Լավագույն առաջին ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի» մրցանակները:
«Զեննե պարող»-ն առաջին թուրքական խաղարկային ֆիլմն է, որը պատմում է թուրքական բանակում համասեռամոլների նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի մասին: