|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ոչ արտադրական նպատակով մթերվող թափուկ վառելափայտը անտառների անմիջական հարեւանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին տրամադրել անվճար:
Ակնկալվում է, որ որոշման ընդունումը հնարավորություն կտա անտառամերձ բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքների ապահովել անվճար թափուկ վառելափայտով: Ի դեպ, նախկինում թափուկ վառելափայտի 1 խոր. մետրը տրամադրվում էր 1200 դրամով։
«Ավելորդ քաշքշուկ այլեւս չի լինի, նաեւ իրավապահ մարմինները կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել այս որոշումը` հնարավորություն տալով մեր գյուղացիներին օգտվել այդ թափուկներից»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։