|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արեւմտահայաստանի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Վանում եւ Արճեշում մահացածների թիվը հասել է 366-ի: Վիրավոր է ավելի քան 1301 հոգի։ Փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարից։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում:
Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում` 3-5 բալ հզորությամբ:
7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում` տեղի ժամանակով 13:41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում: