|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 10 տոկոսով: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
«Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոս բարձրացմանը: Տեղեկացնենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ին սկսված պլանային վերանորոգման եւ վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը, նախատեսվածից շուտ, կմիանա էներգահամակարգին»,- ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: