|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության ապահովման համար անհրաժեշտ է պարբերաբար ուսումնասիրություններ կատարել, գույքագրել վթարային շենքերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց հիմքերի ամրացման ուղղությամբ. հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Համապատասխան վարչությունների պատասխանատուներին նա նաեւ հանձնարարվել է շարունակել հետեւողական վերահսկողությունը շինարարություն իրականացնող ընկերությունների պարտավորությունների կատարման մասով, որպեսզի ապահովվի հետիոտնի պատշաճ տեղաշարժը, շինհրապարակների հարակից տարածքներում բացառվի շինարարական աղբի կուտակումն ու բեռնատարների անհարկի կայանումը: Պարտավորությունները խախտողների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցառումներ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: