|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Հայկական կրթական միջավայր» ֆորումում անցկացված առցանց մրցույթների հաղթողների և մրցանակակիրների հետ։ Նախարար Ա.Աշոտյանը շնորհավորել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Ես գիտեմ իմ իրավունքները» և «Ես քո զավակն եմ, Հայաստան» խորագրերը կրող մրցույթներում հաղթած աշակերտներին և նրանց ուսուցիչներին:
«Շնորհակալ եմ, որ դուք որպես աշակերտներ ակտիվ եք, կարևորում եք ձեր իրավունքների ու պարտականությունների խնդիրը: Ուզում եմ, որ ձեր ժպիտն ու աչքերի փայլը, որն այսօր տեսնում եմ ձեր աչքերում, երբեք չկորցնեք»,- նշել է նախարարը:
Լավագույն տեսաշար, տեսահոլովակ և լուսանկար անվանակարգում հաղթող աշակերտներին պատվոգրեր, շնորհակալագրեր և նվերներ են հանձնվել: