|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ հավելեց, որ հենց ժամանակը գա, իրենք այդ մասին անպայման կասեն:
Այսօր թերթերից մեկը, մեջբերելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքը, գրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու հարցը քննարկվելու է կուսակցության առաջիկա համագումարում:
«Համագումարի օրն անգամ դեռ որոշված չէ, ուր մնաց հարցերի օրակարգը»,- նշեց կուսակցության մամլո խոսնակը:
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիություն ստացել է 2001-ին, եւ ըստ էության` նախագահական ընտրություններում առաջադրվելու` 10 տարվա քաղաքացիության խոչընդոտն այլեւս չկա: