|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր մի շարք լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների ղեկավարներ հանդես են գալու հայտարարությամբ` կապված ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի` Սահմանադրական դատարան դիմելու եւ զրպարտության ու վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը հակասահմանադրական ճանաչելու գործընթացի հետ:
Խմբագիրների կոչն ավելի շուտ ուղղված է լինելու Սահմանադրական դատարանին, այն է` մինչեւ նրա կողմից վերջնական որոշման կայացումը, միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով: Խմբագիրները պատրաստ են պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ: