|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եթե ԲՀԿ-ն հրաժարվի գրավոր հուշագրից, իմիջը կգցի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Երկիր»-ի այն դիտարկմանը, որ այդ դեպքում գուցե ԲՀԿ-ն ավելի ուժեղանա, մասնավորապես` ձեռք բերի այն ստվար հասարակության ձայնը, որը ո'չ ՀՀԿ-ի կողքին է, ո'չ էլ ՀԱԿ-ի, Ալեքսանյանը չհամաձայնեց:
Հանրապետական պատգամավորը վստահեցրեց, որ ԲՀԿ-ի կողմից նման քայլը ինքը կդիտի ոչ ճիշտ քաղաքականություն. «Քաղաքականությունն իր բարոյականությունն ունի, քաղաքականության եւ հասարակության մեջ ավելի վստահելի, հավատ ներշնչող քաղաքական ուժերը պետք է լինեն սկզբունքային»: