|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում շաքարավազի գնի աննախադեպ բարձրացումը:
«Շաքարավազի գների բարձրացումը պայմանավորված է ինվոյսային արժեքների բարձրացմամբ, այսինքն` ձեռքբերման գները զգալիորեն բարձրացել են»,- նշեց նա` հավելելով, որ այս պահին այդ ինվոյսային արժեքները, որով տնտեսվարող սուբյեկտը ձեռք է բերում հումքը, համահունչ են միջազգային շուկայի գներին: