|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 12-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի սողանքի գոտում փրկարարները որոնողական աշխատանքների ժամանակ հողաշերտի տակ հայտնաբերել են ևս երկու դիակ: Նրանց ինքնությունը դեռ չի պարզվել. տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը:
Այսօրվա դրությամբ` անհայտ կորած են համարվում երկուսը` Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Երկու օր առաջ փրկարարները սողանքի գոտում հայտնաբերել էին անհայտ կորածների ցուցակում նշվող` 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939 թ. ծնված Նորայր Միրզոյանի մարմինները: