|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կառավարության այսօրվա արտագնա նիստում հաստատվել է ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի ձևը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ` այդ որոշմամբ, փաստորեն, 15 հազար պետական ծառայողներից այլևս չեն հավաքվելու հայտարարագրեր։ Ընդունված օրենքի տրամաբանությունն այն է, որ նրանք, եթե դրա անհրաժեշտությունը կա, իրենց եկամուտների մասին տեղեկություն կներկայացնեն պարզեցված կարգով` տարեվերջին, իսկ թիրախն արդեն դառնում են 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Նրանց նկատմամբ հսկողությունն իրականացնելու է նոր ձևավորվող էթիկայի հանձնաժողովը։