|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 16 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա է եղել նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` Սեյրան Օհանյանը նշել է. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, պաշտպանության նախարարության կարեւորագույն խնդիրներից են եւ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում»:
Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին:
Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, ապահովված են անհրաժեշտ հարմարություններով եւ գույքով. տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: