|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելելու է Թուրքիա:
NTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ նա մասնակցելու է Աֆղանստանի իրադրությանը նվիրված խորհրդաժողովին, որն անցկացվելու է Ստամբուլում:
Քլինթոնի այցի մասին տեղեկությունը հաստատել է Աֆղանստանում եւ Պակիստանում ԱՄՆ հատուկ պատվիրակ Մարկ Գրոսմանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցը տեղի է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով: