|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վստահության կառուցումը` որպես հաշտության հիմք, անհրաժեշտ պայման է նաեւ ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների կարգավորման առաջընթացի համար. ասվում է ռուսական «Կոմերսանտ» թերթում տպագրված` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանիերի հոդվածում:
Այդ համատեքստում անդրադառնալով նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը նա նշել է. «Աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` միաժամանակ տեղերում լարվածության հետագա աճի կանխմամբ, աշխատանքի եւս մեկ առաջնահերթ ուղղություն է, որում ՌԴ եւ ԵԱՀԿ մյուս կարեւոր անդամների դիրքորոշումները համընկնում են: Ռուսաստանի ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ ՌԴ նախագահի անձնական ներգրավվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բարձր մակարդակով բանակցություններին որոշման որոնման կարեւոր տարրերն են»:
Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այցելելու է Մոսկվա եւ հանդիպումներ է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: