|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եվրո-2012-ի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա հոկեմբերի 13-ին Կիևի Sheraton հյուրանոցում:
Վիճակահանության արարողությանը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանիի Ինֆանտինոն և Լեհաստանի հավաքականի նախկին հանրահայտ հարձակվող Զբիգնև Բոնեկը:
Ըստ կանոնակարգի` որակավորման փուլից եզրափակչի ուղեգրեր են նվաճում խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները և լավագույն երկրորդ տեղի արդյունքն ունեցող մեկ հավաքական: Մնացած Երկրորդ տեղ զբաղեցրած մյուս հավաքականները, ըստ իրենց վարկանիշի, բաժանվում են երկու խմբի:
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 12-ին, իսկ պատասխան հանդիպումները` նոյեմբերի 15-ին. տեղեկացնում է haysport.am-ը` հղում անելով football.ua-ին: