|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սան Պաուլոյում ավարտվեց շախմատի Մեծ սաղավարտի 5-րդ տուրը: Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց հնդկաստանցի գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Շախմատասեր հասարակության համար գաղտնիք չէ, որ Արոնյան-Անանդ շախմատային մարտերը դժվար են տրվում:
Ուկրաինացի Վասիլի Իվանչուկը սպիտակներով զիջեց նորվեգացի Մագնուս Կարլսենին: Իսկ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), ունենալով առաջին քայլի առավելություն, հաղթեց իսպանացի Վալեխոյին:
10 միավորով աղյուսակը գլխավորում է Իվանչուկը, իսկ Նակամուրան 7 միավորով երկրորդ հորիզոնականում է: Արոնյանը, Անանդը և Կարլսենն իրենց ակտիվներում ունեն 6-ական միավոր. տեղեկացնում է haysport.am-ը: