|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է 500 միլիոն մարդով. հայտարարել է պետության համացանցային տեղեկատվության գրասենյակի ղեկավար Վան Չենը:
«Բլումբերգի» տվյալներով` այդ թիվը 485 միլիոն է` հունիսի վերջի տվյալներով: Համացանցից օգտվողների կեսից ավելին հիմնականում այցելում են ֆորումներ, որոնց միջոցով հնարավոր է գործնական կապեր հաստատել եւ տեղեկություններ փոխանակել: Կանխատեսվում է, որ մինչեւ 2013 թվականը ինտերնետից օգտվողների թիվը կավելանա 840 միլիոնով:
Նշենք, որ Չինաստանում արգելափակվում են պոռնոգրաֆիկ կոնտենտ ունեցող եւ մոլի խաղեր առաջարկող կայքերը, նաեւFacebook եւ Twitter սոցիալական կայքերը: