|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՀՀ ազգային անվտանգության գերակայություններից է և հենց դա էր պատճառը, որ Անվտանգության խորհրդի աշխատակազմը մշակել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը. ասել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
ԱԱԽ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարի գրանցվել է այս ոլորտի իրավախախտումների շուրջ 7,4 տոկոս աճ, սակայն առկա է նաև հանցագործությունների բացահայտման դրական միտում` շուրջ 10 տոկոսով: