|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գիտնականների մի խմբի կողմից բազմաթիվ գիտափորձերով ստացվել են ցնցող արդյունքներ:
Գիտական փորձի ժամանակ Շվեյցարիայում գտնվող արագացուցիչով այնպիսի էներգիա են հաղորդել տարրական մասնիկներին, որ դրանց բախումից, տրոհումից առաջացած, սովորաբար լույսի արագությանը փոքր-ինչ զիջող արագություն ունեցող մասնիկը` նեյտրինոն, ստացել է լույսի արագությունը գերազանցող արագություն:
Գիտնականների ստացած արդյունքի հաստատման պարագայում ֆիզիկայի բնագավառում ամենասենսացիոն հայտնագործությունը կատարված կլինի Էյնշտեյնից հետո, կարող է նույնիսկ նոր ֆիզիկայի ստեղծման անհրաժեշտություն լինել: Կփոխվեն տիեզերքի առաջացման, զարգացման մասին գիտության պատկերացումները եւ, ընդհանրապես, շատ բան: