|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Դիլիջանում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքն այս անգամ, կարծես, կապված չէ աղանդավորական որեւէ հոսանքի հետ: Ինքնասպանություն գործած Գայանե Մնացականյանն ու նրա զավակները, ըստ նախնական վարկածի, աղանդավորներ չեն եղել. նման կասկածներ առաջացել էին այն բանից հետո, երբ տան հատակին կոտրված ու թափված սրբապատկերներ էին գտել: Իսկ երբ հիվանդանոցում նրանց հարցրել են` հավատացյա՞լ եք, պատասխանել են` «ոչ, ընդհակառակը»:
Այսինքն` այնքան վատ վիճակում են եղել, որ անգամ Աստծուց են խռովել ու, ի նշան բողոքի, նետել են սրբապատկերները:
Դիլիջանցիները, սակայն, որպես ինքնասպանության հիմնական պատճառ, մատնանշում են ոչ այնքան սոցիալական կացությունը, որքան հոգեկան անհավասարակշիռ վիճակը: