|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վաղվանից Ճանապարհային ոստիկանությունը կսկսի քաղաքային տրանսպորտի դիտարկումը, որին կմասնակցեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթեւեկելով բացառապես հասարակական տրանսպորտով: Այս մասին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:
Նպատակն է վերահսկել քաղաքային տրանսպորտի տեխնիկական ու քանակական վիճակը, սպասարկման որակը:
Կարճ ժամանակում պետք է ապահովվի մայրաքաղաքի բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը: Հսկողություն կսահմանվի նաեւ ստորգետնյա անցումների եւ քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման համար: