|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: Քննարկվել են սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Արտգործնախարարը ողջունել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու` ԵՄ պատրաստակամությունը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր: Նրանք զրուցել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Բըրնսը անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին` հատկապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԱՄՆ դրական ներգրավվածությունը եւ գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: