|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շատ լուրջ անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն Բաքվում սեպտեմբերի 26-ին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ: Ինչպես հաղորդում է azerisport.com-ը, հատուկ հսկողություն կսահմանվեն հատկապես Հայաստանի և Ռուսաստանի բռնցքամարտիկների համար։
«Այժմ Ռուսաստանի հավաքականը գտնվում է մերձմոսկովյան Չեխովում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք։ Բաքու մենք կմեկնենք սեպտեմբերի 23-ի առավոտյան։ Ըստ Ադերբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի և մարզական ղեկավարության հետ պայմանավորվածության` աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները կբնակվեն բոլոր թիմերից առանձին` քաղաքի սահմաններում գտնվող հատուկ հսկվող մարզաբազայում։ Պատճառները պարզ են` քաղաքական նկատառումներից ելնելով: Ռուսաստանի հավաքականում կան երկու բռնցքամարտիկներ հայկական ազգանուններով։ Սակայն Ադերբեջանի և Հայաստանի միջև բաց էթնոքաղաքական կոնֆլիկտներն արդեն անցյալում են, սա ուղղակի մեզ ապահովագրելու համար է արվում»,- հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Եվգենի Սուդակովը։