|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Առանց բերման ենթարկելու մասին արձանագրություն կազմելու մի քանի րոպե առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից ազատ արձակեցին Լևոն Բարսեղյանին և Առնո Կարին: Նրանց մուտքի մոտ սպասում էին մի քանի տասնյակ ընկերներ, լրագրողներ և իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը, Ավետիք Իշխանյանը, Արթուր Սակունցը և Արտակ Զեյնալյանը:
Ոստիկանությունը պնդել է, որ իրենք ոչ թե բերման են ենթարկել Լևոն Բարսեղյանին և Առնո Կարին, այլ հրավիրել են նրանց զրույցի` հաշվի չառնելով, որ բերման ենթարկելու դրվագների տեսագրությունները արդեն տեղադրված են բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում: