|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ` այսօր մեկնարկել է լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողովը` Եվրոպական «Թայեքս» ծրագրի շրջանակում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում արտերկրից հրավիրված փորձագետները ներկայացրել են այս ոլորտի միջազգային փորձը, մասնավորապես` անդրադարձ է եղել Լեհաստանի, Չեխիայի և Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերին, օրենսդրական դաշտին և մոդուլային կրթությանը: Ելույթ ունեցողները կարևորել են լրացուցիչ և շարունակական կրթության անհրաժեշտությունը` շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ` նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ: