|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն:
Նախագահը ծանոթացել է վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող նորակառույց եռահարկ մասնաշենքի պայմաններին:
«Արաբկիր» բժշկական համալիրը ներառում է երեք հիմնական ստորաբաժանումներ` «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Երևանում, ինչպես նաև ութ մանկական վերականգնողական կենտրոններ` ՀՀ մարզերում: Բժշկական համալիրը հիվանդանոցային բուժօգնություն է մատուցում տարեկան ավելի քան 9 հազար, իսկ արտահիվանդանոցային՝ ավելի քան 20 հազար երեխաների, դեռահասների, ինչպես նաև մեծահասակների: