|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի որոշմամբ` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երկրորդ հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Բանակում» հեռուստասերիալը:
Նախաձեռնությունը համարում է, որ, բացի դիտողների ճաշակի վրա ահռելի բացասական ազդեցություն ունենալուց, այդ սերիալն ավելի է խորացնում հասարակություն-բանակ ճգնաժամը:
«Բանակում» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար, և խնդրանք ստեղծագործական խմբին ու հեռուստաընկերության ղեկավարությանը` այն ծախսել նպատակային: