|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ-ում հանրությանն են ներկայացվել Ժաքլին Քենեդիի ձայնագրությունները, որոնք արվել են նրա ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի մահից մի քանի ամիս անց:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Սպիտակ տան պատմաբանի հետ զրույցում, նա խոսել է Մարտին Լյութեր Քինգի մասին, որին «ահավոր մարդ» է անվանել, անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնին եւ աշխարհի տարբեր երկրների առաջնորդների: 8 ժամ տեւողությամբ ձայնագրության մեջ Ժաքլինը նաեւ պատմել է, որ Ջոն Քենեդին մի քանի անգամ կատակել է իր վրա սպանության փորձ անելու մասին: