|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն եւ Հյուսաիսային Իրաքի քրդական վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին քննարկել են Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Ստամբուլի բանտ տեղափոխելու հարցը. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
1999-ին ձերբակալված Օջալանը նախ դատապարտվել էր մահապատժի, ապա` ցմահ ազատազրկման Իմրալը կղզու բանտում: Իրաք այցի ժամանակ Սինիրլիօղլուն քննարկել է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում ՔԲԿ-ի վերացման խնդիրը: Այցի արդյունքում որոշում է կայացվել, որ եթե ՔԲԿ-ն չհամաձայնի հեռանալ թուրք-իրաքյան սահմանից, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում: