|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում քաղաքական, հասարակական, մշակութային այս կամ այն գործիչների հայկական արմատների մասին։ Բնականաբար, իրենց արմատների մասին տեղեկություններն այդ մարդիկ փորձում են թաքցնել այն երկրներում, որտեղ դա կարող է նրանց համար ոչ ցանկալի հետևանքներ ունենալ, օրինակ` Թուրքիայում, Ադրբեջանում, երբեմն նաև Վրաստանում, որտեղ այդ տեղեկատվությունը դառնում է հատկապես ազգայնական հայացքների տեր անհատների և քաղաքական ուժերի հիստերիայի պատճառ։
Հայկական արմատների մասին հերթական տեղեկատվությունը վերաբերում է Ադրբեջանի առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, (մինչ ամուսնությունը՝ Փաշաևա)։ Ըստ հետազոտությունների` Փաշաևների տոհմը սերում է Վրաստանի Շուլավերի հայաբնակ շրջանի հայտնի Մելիք-Փաշայանների մի ճյուղից, որը ժամանակին Բաքու տեղափոխվելուց հետո շատերի նման փոխել է ազգանունը և վերցրել է այժմյան Փաշաև տարբերակը, որը քիչ թե շատ մոտ է ադրբեջանական ազգանուններին։