|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սիրված երգիչ Արամ Ասատրյանի որդին` Տիգրան Ասատրյանը, որ տարիներ առաջ մեկնել է ԱՄՆ, փորձում է այնտեղ քաղաքացիություն ստանալ: Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցներից շատերը դա անում են սեփական պետությունը սեւացնելու, իրենց քաղաքական հալածյալ ներկայացնելու եւ Հայաստանում ապրելու անհնարինությունը ապացուցելու ճանապարհով:
Օրերս մեզ էին ուղարկել Տիգրան Ասատրյանի նամակ-հոդվածը եւ խնդրում էին տպագրել, թեկուզ` վճարովի գովազդի ձեւով: Հոդվածում Ասատրյանն այնպիսի Հայաստան էր նկարագրել, որտեղ, իհարկե, ապրելն անհնարին կլիներ, եւ կարդացողը, կարեկցանքից դրդված, քաղաքական ապաստան կտար նրան: Նաեւ գրված էր, որ երգչի որդին, որը նույնպես երգում է, դեմ է Սերժ Սարգսյանի` ԱՄՆ այցելությանը: Նա միացել է ամերիկահայերի ստորագրահավաքին, որով կոչ են անում արգելել նրա մուտքը երկիր: