|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թերթի տեղեկություններով` առաջին ատյանի դատարանից ՀՀ Վճռաբեկ դատարան մտնելու փուլում անհետացել է ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը: Սա հետաքրքրական է նրանով, որ Տեր-Սահակյանի «բանդայի» գործով բազմաթիվ մարդիկ են անցնում, այդ թվում` ՀՀ նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, ով մինչ օրս հետախուզման մեջ է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատական դեպարտամենտից երբեւէ չեն արձագանքում թերթի հարցումներին, սույն տեղեկատվությունն առաջարկում ենք ընդունել որպես պաշտոնական գրություն: ՀՀ դատական դեպարտամենտին խնդրում ենք նաեւ պարզաբանել, թե ինչպես է հնարավոր, որ անհետանա նման կարեւոր գործը, եւ ինչ հետեւանքներ կարող է այն ունենալ դատապարտյալների ու գործով հետախուզվողների վրա: