|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր առավոտյան` ժամը 06:00-ի սահմաններում, հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ԼՂՀ Ասկերանի մարտական հենակետերում:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը, արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հրազենային գնդակային վերք ստանալով, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը:
Շարքային Մկրտչյանը զորակոչված է եղել Էջմիածնի զինկոմիսարիատից: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Կատարվում է քննություն: