|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում շարունակվում է ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման գործընթացը։
Համաձայն վարչական շրջանների տրամադրած տեղեկատվության` մայրաքաղաքի Դավիթաշեն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների հանրային սննդի բոլոր օբյեկտներում արդեն առանձնացվել են համապատասխան տարածքներ։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային սննդի 17 օբյեկտներից 7-ում ծխելն ընդհանրապես արգելված է, իսկ 10-ում ծխողների համար առանձին տարածք է հատկացվել։ Ընդհանուր առմամբ` մայրաքաղաքի հանրային սննդի 168 օբյեկտներում արդեն կան առանձնացված տարածքներ ծխողների համար. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: