|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ է ստացվել Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Վարդան Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն` օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից, ովքեր հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում:
Թե ինչ է պատահում հետո` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են Հովհաննեսի հայր Վարդանը և հորեղբայր Արամը: Նկարահանումները կատարվել են երեկ` սեպտեմբերի 5-ին, Նորքի հոգեբուժարանում:
«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է պաշտպանության նախարարության պարզաբանումները: