|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում «Ինտերնետային հուշագիր» քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իսմայիլ Խաքը Պեկինը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, ավելի վաղ դատարանը ձերբակալման վճիռ է կայացրել 14 մարդու վերաբերյալ, որոնցից 7-ը գեներալներ են: Որոշումը հիմնավորվել է մտավախությամբ, թե գեներալները կարող են փախուստի դիմել:
«Ինտերնետային հուշագիր»-ը կայքերի ստեղծման ծրագիր է, որոնց միջոցով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը: