|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ես տեսա ինչ-որ փայլուն ճերմակ մարմին, որը կանգնած էր 2 ոտքերի վրա: Սկզբում մտածեցի, թե ինձ թվում է այդ ամենը»,- պատմել է Քրիստին Ուիլտոնը, ով Նոր Զելանդիայի ափին տեսել էր մոլորված կայսերական պինգվինի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կայսերական պինգվինը, որ հայտնվել էր Նոր Զելանդիայի ափին` հայրենի Անտարկտիդայից հազարավոր կիլոմետրեր հեռու, գիտահետազոտական նավով վերադարձել է հայրենիք:
Մոլորված թռչունին մի քանի անգամ վիրահատել են` օրգանիզմից հանելով այն ամբողջ ավազը, որը նա կերել էր ձյան փոխարեն: Պինգվինի վերջնական վերականգնման համար պահանջվել է երկու ամիս: Նա 10 ամսական էր, հասակը` 80 սմ:
Սա առաջին դեպքը չէ, երբ կայսերական պինգվինն ինքնուրույն կտրել է հազարավոր կիլոմետրեր. վերջին անգամ Նոր Զելանդիայում պինգվին հայտնվել է 44 տարի առաջ: