|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ Լիբիայի Էզ Զավիա քաղաքի մոտակայքում անհայտ անձինք առեւանգել են իտալացի 4 լրագրողի. տեղեկացնում է Новости գործակալությունը:
Իտալական Corriere della Sera թերթը, որի լրագրողը առեւանգվածներից մեկն է, տեղեկացրել է, որ իտալացիները զինված խմբավորման ձեռքում են եւ ներկայումս գտնվում են Տրիպոլիի տներից մեկում:
Հարձակվողները սպանել են լրագրողների վարորդին, թալանել նրանց` վերցնելով նաեւ բջջային հեռախոսները: Չնայած դրան` լրագրողներից մեկին հաջողվել է կապ հաստատել թերթի հետ եւ կարճ ներկայացնել կատարվածը: