|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեզ հասած տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարգադրել է տեսախցիկներ տեղադրել իր ղեկավարած կառույցի բոլոր աշխատասենյակներում, որպեսզի իր ենթակաների աշխատանքն ավելի թափանցիկ ու տեսանելի լինի:
Տեսախցիկների տեղադրման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն որոշ աշխատակիցներ արդեն սկսել են շշուկով բողոքել նոր կարգից:
Դա ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ հայտնի է, որ այստեղ շատերը, հատկապես` երիտասարդ որոշ կադրեր, բավականին հեռու են քաղաքի կառավարմանը մասնակցելու գործից, փոխարենը ճարպիկ են ու նպատակասլաց իրենց մտադրություններում, բայց ոչ` աշխատանքում: