|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուզբեկստանի քաղաքացի մի կնոջ եւ երկու փոքրիկ աղջկա դիակներ են հայտանաբերվել կիրակի օրը Մերձմոսկովյան շրջանի Սոլնեչնոգորսկի հատվածում: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին:
Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, դիակները հայտնաբերվել են Չորնայա Գրյազ գյուղի պահեստներին մոտ գտնվող վագոններից մեկում: Սպանվածները 1980 թվականին ծնված ոմն Ռաժապովան է եւ նրա` 2002 եւ 2003 թվականներին ծնված աղջիկները: Դատաբժշկական եզրակացության համաձայն` նրանց խեղդամահ են արել:
Սպանության մեջ կասկածվողը Թուրքմենստանից եկած մեկն է, ով Ռաժապովայի հետ միասին է ապրելիս եղել: Նախնական տվյալներով` նա կնոջը սպանել է խանդի հողի վրա, իսկ երեխաներին` հետքերը թաքցնելու համար: